13 05 2022

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. Նախաձեռնողը կառավարությունն է

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. Նախաձեռնողը կառավարությունն է

Ազգային ժողովը մայիսի 19-ին արտահերթ նիստ կգումարի: Նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է, որի վերաբերյալ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում:

Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

1) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

2) «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծ

3) «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխու¬թյուն¬ներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

4) «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ

5) «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագիծ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ