12 05 2022

Շիշը մարդկանց վրա նետող, բերման ենթարկվողի վրա թքող ոստիկաններին պատկան մարմինները գնահատական չեն տալիս. պատգամավոր

Շիշը մարդկանց վրա նետող, բերման ենթարկվողի վրա թքող ոստիկաններին պատկան մարմինները գնահատական չեն տալիս. պատգամավոր

Շիշը մարդկանց վրա նետող, լրագրողների մասնագիտական գործունեությունը կոպիտ խախտող, բերման ենթարկվողի վրա թքող, առհասարակ, քաղաքացիներին խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնողների նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորող ոստիկանների վերաբերյալ պատկան մարմինները չեն շտապում որոշումներ կամ գնահատականներ հնչեցնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ողջ իրավապահ համակարգը սադրիչներ ներմուծելու և բախումներ հրահրելու վրա է։

Մենք էլ մտածում էինք, թե ընդդիմության ակտիվ գործողությունների մեկնարկից առաջ, տարբեր ուժային կառույցներ ի՞նչ սադրանքների կամ բախումների վտանգի մասին էին խոսում։

Հիմա արդեն պարզ է. իշխանությունը որպես մահակ օգտագործում է իրավապահ համակարգին՝ ամեն գնով քաղաքացիների պայքարը կասեցնելու և սեփական իշխանությունը երկարացնելու համար։

Ընդ որում, կրկնում եմ՝ այս ճանապարհին, իշխանությունը գործադրվող այլանդակ միջոցներում սահմանափակում չի դրել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ