09 05 2022

Պարտված իշխանությունը չի կարող բանակցել հայկական շահի համար, դրա համար պետք է հեռանա. Հակոբ Տեր-Խաչատուրյան



Այսօր օրը նաև մեր վճռականության վերականգնման օր է: Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«Մենք պատրաստ ենք աշխարհով մեկ աշխատել, որպեսզի Արցախը գտնի իր նախկին աշխուժությունը, Արցախն ամբողջովին լինի հայկական և երբեք չլինի Ադրբեջանի կազմում: Այդ ուղղությամբ մենք պատրաստ ենք Հայ դատի աշխատաքը տանել աշխարհով մեկ, մենք պատրաստ ենք մասնակցել ազատագրական պայքարին և պատրաստ ենք ամեն գնով օժանդակելու, որ Արցախի ժողովուրդը իրեն մենակ չզգա»,- ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը և նշեց, որ սա պարզապես ճակատամարտի կորուստ է, պատերազմը դեռ շարունակվում է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ