Իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Արդեն մի քանի օր է ՀՀ-ում երկիշխանություն է, և այդ պատկերը այնքան ցցուն է հանրային ընդվզման ալիքը օրեցօր մեծանում է, իսկ Նիկոլի իշխանությունը զոդված պարիսպների հետևում է, ոստիկանական հոծ շարքերի հետևում է։ Հարց է՝ որքա՞ն կարող է վահանների հետևում ծվարել Փաշինյանն ու իր իշխանությունը։ Այս մասին լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, անդրադռանալով վերջին օրերին ՀՅԴ-ականներին հետպնդելու դեպքերին, նշելով ՀՅԴ-ին և «Դիմադրության» շարժմանը հնարավոր չէ վախեցնել։
«Տեսնելով՝ ՀՅԴ-ն «Դիմադրության» շարժման առաջամարտիկներից մեկն է, հոգեվարք ապրող իշխանութունը գիտակցում է իր օրերի վերջանահաշվարկը և իր հենարանը մնացել է միայն բռնությունը և ուժային կառույցները»,-ասաց Գալստյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը