09 05 2022

Փաշինյանն ու 4-րդ նախագահն անձամբ պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը. Սեյրան Օհանյան



Բանակցային գործընթացը նախկին նախագահների ժամանակ չի տապալվել: Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Եղել են տարբեր փաստաթղթեր, որոնք ուղղված են եղել միայն Արցախի ինքնորոշումն առաջ տանելու համար, նաև այդ ուղղությամբ համապատասխան աշխատաքններ են իրականացվել միաջազգային հարթակներում: Ես կարող եմ ասել, որ այդ բանակցային գործընթացն է թույլ տվել, որ լայնածավալ գործողություններ Հայաստանի և Արցախի նկատմամբ չլինեն:

Այսօրվա իշխանություններն են, որ իրավիճակի ոչ սթափ գնահատմամբ բերել են պատերազմի: Պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել, որպեսզի համախմբեն ողջ հայ ժողովրդին հաղթանակներ կերտելու համար: Նրանք պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ, 4-րդ նախագահն անձամ իրենց ձեռքով ոչ սթափ գնահատմամաբ, որ եղել է մարտական գործողությունների ժամանակ, չտիրապետելով իրավիճակին, տվել են տարբեր կոչումներ»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ