ՀՀ ոստիկանության շենքի մոտով ընթացող քայլերթի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ կան բազմաթիվ իրական ոստիկաններ, իրենց գործի նվիրյալներ, մեկնարկած պայքարի աջակիցներ, որոնց կարծիքը համընկնում է պայքարի դուրս եկած քաղաքացիների կարծիքի հետ, սակայն դատապարտելի են ոստիկանության այն ծառայողների և հատկապես կարմիրբերետավորների գործողությունները, որոնք ոչ այլ ինչ են, քան բռնություն։
«Ինձ քաշքշում են՝ թքած, թող անեն, բայց այն քաղաքացին, ով, օրինակ, անչափահաս է, ով, օրինակ, արցախյան պատերազմում զոհված հերոսի հայր է, հո դուք խելագա՞ր չեք՝ այդ մարդկանց քաշքշում եք։ Բոլոր դեպքերում, երբ ոստիկանները 3-4 հոգով մարդ են քաշքշում խաղաղ հավաքին մասնակցելու համար, կամ սադրում են՝ դիմելով «դու»-ով, «արա»-ով, հատ-հատ պատասխան են տալու»,- ասաց Վարդևանյանը։
Նա հիշեցրեց՝ այդպիսի բոլոր ոստիկանների դեմքերը ֆիքսվում են։
«Թող այնպես լինի, որ էլ ոչ մի ոստիկանի դեմք չֆիքսվի։ Թող իրականում այդ սթափությունը լինի, որովհետև հավաքների ազատության իրավունքը սահմանադրական իրավունք է։ Սթափվե՛ք, ամոթ է»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը