Ոստիկանությունը խոշոր խմբերով միանում է երթի մասնակիցներին. Այսօրվա բողոքի ակցիաները ուղեկցվում էր ոստիկանների մեծ ագրեսիվությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ կան ոստիկաններ, որոնք բառիս բուն իմաստով հաճույք են ստանում կոշտ միջոցներ գործադրելուց. նրանց հետ նույնիսկ փոքր առնչությունը զզվանք է առաջացնում, որովհետև գործում են ոչ թե օրենքով, այլ քաղաքական ցուցումներով։
Կան ոստիկանության ծառայողներ, որոնք փորձում են զերծ մնալ բախումներից, սակայն դրա պատճառով «վերևների» ճնշումների ներքո են։
Ոստիկանապետը, որոշ բարձրաստիճան ոստիկաններ (ներքևի օղակներին դեռ չեմ անդրադառնում) ակնհայտորեն պաշտպանում են գործող իշխանությունների թուրքական օրակարգը, ինչի համար դեռ պատասխան են տալու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը