Կարմիր բերետների գործողություններից փառավորվել է մե՛կ ՔՊ-ականների հոգին, մեկ էլ՝ ադրբեջանցիների
«Երևանում ձերբակալվել է ահաբեկիչ, ԱՍԱԼԱ-ի անդամ Համբիկ Սասունյանը»,- նման ձևակերպմամբ է տեղեկությունը հաղորդել Sputnik Азербайджан-ը:
Հիշեցնենք, որ Սասունյնաը բերման է ենթարկվել Երևանում՝ «Դիմադրության շարժման» անհնազանդության ակցիայի ժամանակ: Հիշեցնենք, Համբիկ Սասունյանը 1982թ․ հունվարի 28-ին, երբ ընդամենը 19 տարեկան էր, Լոս Անջելեսում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։ Նա դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 2019թ․ վաղաժամկետ ազատ արձակվեց, իսկ այս տարի վերադարձավ հայրենիք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը