Ցանկացած անցնող մեքենա նախ տեղյակ է քայլերթերի մասին և գիտի ինչի համար է ողջունում: Շատերը կանգնում են նույն մեր կարգախոսերն են բացականչում, միանում են մեզ, շատերն էլ ասում են, որ այս պահին չեն կարող միանալ քայլերթին, բայց անպայման մայիսի մեկին ժամը 16:00-ին լինելու են Երևանում «Դիմադրության» վճռական հանրահավաքին: Սարդարապատից քայլերթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Մարդիկ մտածելով են ուզում որոշում կայացնել, շատերն ասում են, որ 18-ին, 21-ին քվեարկել են այս իշխանության օգտին, բայց հասկացել են, որ սխալվել են, հասկացել են, որ խաբել են, որովհետև իրենք լավ նպատակի ու երազանքի, լավ Հայաստանի համար էին ուզում:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին՝ իշխանությունը փորձում է ոստիկանությունը վերջին ճիգերով ծառայեցնել»:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։30-ին նախատեսվում է նաև «Դիմադրության» շարժման իրազեկման երթ Երևանում: Մեկնարկը Արամ Մանուկյանի արձանի մոտից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը