21 04 2022

Իրենց պատկերացրած խաղաղությունն իրականում նվաստացում է. Արմեն Ռուստամյան



Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքային պայքարի շրջանակում հանրային քննարկումներ են կազմակերպվել, որոնց մասնակցում են ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները։

Նրանք անդրադարձան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներ անցկացնելու իրենց առաջարկն իշխանությունների կողմից մերժելու «պատճառներին»։

«Այն պատճառաբանությունը, որը նրանք են բերում, ուղղակի ծիծաղելի է, որ տեխնիկական պատճառներով չեն կարող կազմակերպել լսումները։ Լսումների կազմակերպումը պարտավորություն է, որը պետք է իրականացվի։ Այն, ինչն իրենք են անում, Սահմանադրության և օրենքների խախտում է։ Այսինքն, նրանք ասում են, որ տեխնիկական պատճառներով խախտում են Սահմանադրությունն ու օրենքները»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ