20 04 2022

Իշխանությունը հրաժարվել է հայ-թուրքական հարաբերությունների մասին լսումների համար դահլիճ տալ․ Past.am

Իշխանությունը հրաժարվել է հայ-թուրքական հարաբերությունների մասին լսումների համար դահլիճ տալ․ Past.am

Past.am-ը գրում է․

«ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր  վաղը՝ ապրիլի 21-ին, խորհրդարանական լսումներ անցկացնել՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:

Լսումներից մեկ օր առաջ, երբ հրավերներն արդեն ուղարկվել են, մասնակիցների ցանկը հստակեցվել է, ԱԺ ղեկավարությունը չեղարկել է լսումները՝ որոշելով դահլիճ չտրամադրել։

Ի դեպ, նախապես ԱԺ-ն կայքում հայտարարվել էր, որ լսումները տեղի կունենան ԱԺ նիստերի դահլիճում։ Սակայն այժմ «Հայաստան» խմբակցությանը, Past.am-ի  տեղեկություններով, հայտնել են ինչ-որ տեխնիկական խնդրի մասին և խնդրել լսումները հետաձգել ապրիլի 24-ից հետո։

Ստացվում է, որ իշխանությունը չի ուզում ապրիլի 24-ին ընթառաջ, երբ մանավանդ հայ-թուրքական բարեկամական քայլեր են փորձում իրականացնել, ԱԺ ամբիոնից Թուրքիային դեմ կամ այդ հարաբերություններին դեմ ելույթներ հնչեն։ Իսկ որ բացառապես նման ելույթներ էին հնչելու, այսլ որ թե Թուրքիայի շահերից բխող ելույթներ, ինքնին հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ լսումներ կազմակերպողը ընդդիմադիր խմբակցությունն է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ