20 04 2022

Նիկոլի հետ կապված Ռուսաստանում այլևս ոչ մի ծրագիր չկա․ քաղաքագետ

Նիկոլի հետ կապված Ռուսաստանում այլևս ոչ մի ծրագիր չկա․ քաղաքագետ

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«ՌԴ նախագահ Պուտինի հետ այդքան երկար նախապատրաստած ու հիմա էլ ճոխ-ճոխ գովազդվող հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանին ընդամենը մեկ հարց է հաջողվել լուծել՝ 30 կետից բաղկացած հայտարարության  մեջ մի անգամ օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը։

Պատկերացնու՞մ եք՝ ընդամենը մեկ հիշատակում։ Մինչդեռ հանդիպումից առաջ Փաշինյանն ասում էր, որ արցախյան թեման գերակշռող է լինելու Պուտինի հետ բանակցություններում։

Կարդացե՞լ եք երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Եթե այո, ուրեմն ձեզ համար էլ պետք է պարզ դարձած լինի, որ Նիկոլի հետ կապված Ռուսաստանում այլևս ոչ մի ծրագիր չկա։ Այդ ռեսուրսը ռուսների համար այլևս սպառված է։

Նիկոլը գնում է։ Սա լավ լուրն է։ Իսկ վատն էլ այն է, որ մեր հանրությունն այդպես էլ չկարողացավ գոնե ինչ-որ բան փրկել։ Ինչ տալու էր, Նիկոլը տվեց։ Ինչ մեզանից տանելու էր, տարան…»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ