Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը։ Այս տարի այն կրում է «Զարթնի՛ր լաո» խորագիրը։ Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող ամենամյա միջոցառում է։
«Մեր թշնամիների ծրագրում ոչինչ չի փոխվել։ Այսօր էլ մեր նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան քաղաքականությունը։
Ուստի այսօր այդ քաղաքականությանը ո՛չ ասելը, ապրելու մեր ցանկությունը բոլորին լսելի դարձնելը, համազգային դիմադրողականության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր հայի պարտքը։
Միացի՛ր պայքարին նաև դու,
Մասնակցի՛ր Ջահերով երթին,
Ապացուցի՛ր, որ չես հանձնվում»,- նշում են կազմակերպիչները։
Ջահերով երթը մեկնարկելու է ժամը 19։15-ին Հանրապետության հրապարակում։
«Մասնակցի՛ր համահայկական ջահերով երթին։
Ջահերով երթը մեր վերածննդի, մեր արդար պայքարի ու միասնության խորհրդանիշն է։ Այս տարի նրա նշանակությունը էլ ավելի մեծ է։
Հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ամենածանր ժամանակներն են ապրում։
Մասնակցենք երթին, ցույց տանք աշխարհին, որ մենք տեր ենք մեր հայրենիքին, չենք հանդուրժելու ուրացումը, դավաճանությունը։
Միասին մենք ուժ ենք։
Միասին անցկացնենք մեր պահանջատիրության երթը: Տար քո ջահը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։
Ապրիլի 23-ին, 19։15-ին հանդիպում ենք Հանրապետության հրապարակում»,- նշում են կազմակերպիչները։
Ջահակիր դառնալու համար պետք է լրացնել այս հայտադիմումը։
Նրանք, ովքեր ցանկանում ես ունենալ ջահով նկարը, կարող են այսօր ժամը 18։00֊21։00 -ին գնալ Ծիծեռնակաբերդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը