Հայաստանի Ազգային ժողովում հայ-թուրքական հարաբերությունների թեմայով լսումներ կանցկացվեն։ Տեղեկությունը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։
«ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ»,– ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը