Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արևմտյան երկրներին մեղադրել է ուկրաինական հակամարտության հետ կապված կեղծավորության համար։ Այս մասին գրում է Tert.am-ը՝ հղում անելով Ura.ru-ին։
Ալիևը նշել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի էր օգտագործում, օտարերկրյա փորձագետներն ու լրատվամիջոցները դրանք անվանում էին «մահացու զենքեր»։ Սակայն այժմ, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ գործողության ժամանակ, նրանք այս անօդաչու թռչող սարքն անվանում են «հրեշտակ»։ «Ահա թե ինչ է նշանակում երկակի ստանդարտներ»,- ընդգծել է Ալիևը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը