16 08 2021

ԱՄՆ-ը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար. Փալոն

ԱՄՆ-ը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն ընդգծում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:  Փալոնն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Անցած տարի Արցախում պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելն Ալիևի՝ հավատ չներշնչող փաստարկների վառ օրինակն է:

Միացյալ Նահանգները չպետք է մեղադրի երկու կողմերին, երբ դատապարտում է արյունահեղությունն ու տարածաշրջանում անկայունությունը: Պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար»,- գրել է Փալոնը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ