Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՌԴ ՊՆ փոխանցմամբ, Մարտակերտի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի հաստատված խախտում:
Ըստ հաղորդագրության, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ։
Այն, որ Փառուխ գյուղի, Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան եզակի բնույթ չէր կրելու, վաղուց պարզ էր։
Որքան Հայաստանի իշխանությունը ի ցույց է դնում իր անսահման պատրաստակամությունը՝ բավարարելու Ադրբեջանի առավելապաշտական նախապայմանները, այնքան դրանց «տարածքային ախորժակը բացվում է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը