13 04 2022

Օրեր առաջ Փառուխի մոտակայքում զինծառայող է վիրավորվել. «Ժողովուրդ»

Օրեր առաջ Փառուխի մոտակայքում զինծառայող է վիրավորվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկական կողմը թաքցնում է դեպքերը։ Բանն այն է, որ օրերս Փառուխ գյուղի մոտակայքում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետեւանքով Արցախի զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հրապարակում է արել ռուսական խաղաղապահ առաքելությունը, սակայն ՀՀ ՊՆ-ն եւ ՊԲ-ն որեւէ տեղեկատվություն չեն հրապարակել։
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ միջադեպը ռուսական կողմը հարթել է կողմերի հետ համագործակցության շնորհիվ։

Արցախի տեղեկատվական շտաբը միայն տեղեկացրել էր, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի հատվածում, սակայն դեպքի մասին տեղեկատվություն չէր տվել։ Նշենք, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը խախտել է շփման գիծը Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում եւ առաջացել դեպի ռազմավարական Քարագլուխ բարձունքը։

Արցախի պաշտպանության բանակի երեք զինծառայող է զոհվել, մեկ տասնյակից ավելին՝ վիրավորվել։ Ներկայումս Փառուխ գյուղը վերահսկում են ռուս խաղաղապահները, որոնց մասնակցությամբ նաեւ ջանքեր են գործադրվում՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ