Փառուխում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի մեկ զինծառայող, միջադեպը կարգավորվել է, նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ֆուրուխ (Փառուխ) բնակավայրի տարածքում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների մեկ զինծառայող վիրավորվել է: Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ հանգուցալուծել է միջադեպը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը