15 04 2022

Արցախցի գործընկերները լավ չեն հասկացել վարչապետի ելույթը. Էդուարդ Աղաջանյան



Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել, տարվող գործընթացի գլխավոր շահառուն հենց Արցախի ժողովուրդն է։ Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ-ի՝ երեկ արված հայտարարությանը, Աղաջանյանը ասաց․

«Ես կարող եմ ընդամենը ենթադրել, որ մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում։ Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ