14 04 2022

Ես Ալեն Սիմոնյանին այդ հարցը տվեցի, որովհետև իր տեսակը լավ եմ ճանաչում․ Արթուր Մոսիյան



 

Ամիսներ առաջ, որ  Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը չէին կայանում, իսկ Արցախում կային մտահոգություններ, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահն ու 5 խմբակցությունների ներկայացուցիչները ուղևորվում են Երևան, հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և մի քանի պատգամավորների հետ։ Այս մասին Արցախի խորհրդարանում ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Մոսիյանը։

«Մտահոգություններ ունեալով՝ հարց ուղղեցի Ալեն Սիմոնյանին՝ ասելով՝ կարգավիճակ ասելով ձեր իշխանությունն ի՞նչ է հասկանում և կարո՞ղ է մի օր ասի՝ Ադրբեջանի կազումում։ Ալեն Սիմոնյանը վիրավորվեց և ասաց՝ «Մեզ ինչի՞ տեղ եք դնում»։ Խոսքը ասաց, իհարկե, վերաբերում է անկախությանը կամ Հայաստանի միացմանը, հո չե՞նք ասելու Ադրբեջանի կազմում։

Ընկերներից մեկն ինձ կշտամբեց, թե ինչո՞ւ էդպիսի հարց տվեցիր։ Ես ասացի՝ ճիշտ եմ արել, որովհետև այդ տեսակը ես ճանաչում եմ։

Եթե որոշների համար պարզ չէր, էդ հարցը տվել ենք այսօրվա համար։

Երեկ Նիկոլ Փաշինյանի և պատգամավորների ելույթներից պարզ դարձավ մեկ ճշմարտություն՝ ինչ մտածում էինք դարձավ ճշմարտություն»,- ասաց պատգամավորը և հավելեց․ «Կխնդրեի Ալեն Սիմոնյանն ինքն իրեն մի հարց տար ու պատասխաներ՝ իրենք իրենց ինչի՞ տեղ են դրել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ