14 04 2022

Այս իրավիճակից կարելի է դուրս գալ նոր արցախյան շարժումով․ քաղտեխնոլոգ



Անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարություններին ու ելույթին, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը  նշեց, որ այնտեղ զարհուրելի տողեր կային։

 «Սա էլ էր տեխնոլոգիա․  իբր ներողություն է խնդրում,  իբրև պատերազմից 4 օր հետո է իմացել, որ  սաղավարտներ չկան,  բայց Գերագույն գլխավոր հրամանատար լինելու համար գոնե այդ էլեմենտար բաները պետք է իմանալ։ Այս իրավիճակից  կարելի է դուրս գալ  նոր արցախյան շարժումով, որը պետք է սկսվի հենց Արցախում, եթե այնտեղ չլինի ընդվզում, հստակ ձևակերպված պահանջներ, չի նշանակում, որ այստեղ ոչինչ չպետք է արվի։ Եթե Արցախից սկսվի շարժումը համոզված եմ , որ կլինի անգամ Սփյուռքից լուրջ աջակցություն»,- հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ արտահայտեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ