13 04 2022

Մինսկի խումբ չկա, Եվրամիությունը սահուն փոխարինեց ՄԽ-ին․ քաղաքագետ



Այն, ինչ չասաց Փաշինյանը Բրյուսելում Ալիևի հետ կայացած հանդիպումից հետո, դրա մասին անկեղծորեն կիսվեց Ալիևը՝ իր բնակչության հետ: Նա այնքան անկեղծ է իր ժողովրդի հետ, որ պատմում է ինչ է բանակցել Նիկոլի հետ, ինչ է պլանավորում անել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։

Քաղաքագետը նկատում է, որ նույն անկեղծությամբ չէր կարող իր խեղճությունով կիսվել մեզ հետ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է՝  Փաշինյանն էլ պիտի գար ու պատմեր, որ ծնկել է նրա առջև, բոլոր պայմաններն ընդունել և ետ է եկել։

Ալիևն ասում է Մինսկի խումբ այլևս չկա, ու իրականում ԵՄ-ն փոխարինվեց  ԵԱՀԿ մինսկի խմբով, դե ֆակտո այդ քայքայումը տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Ուստի այս պառակտումից հետո պայքար է սկսվելու նաև գերտերություների միջև: Արցախի կողքին կանգնողին անպայմանորեն հակադրվելու է իր շահերով մյուս կողմը, և սա այս փուլում խիստ վտանգավոր է մեզ համար  և մեր ընդդիմությունը պետք է ուշադրություն դարձնի յաս հանգամանքի վրա, զուր է հույսեր կապում ՄԽ-ի հետ:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ