Նիկոլ Փաշինյանը բանակցությունների մասին խոսելիս ճիշտ կանի ծանոթանա Արցախի սահմանադրությանը, որտեղ ժողովուրդը շատ հստակ ասել է, թե ինչպես է պատկերացնում հարցի լուծումը: Այս մասին Գորիսում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին:
«Շատ հստակ ամրագրված է, որ բանակցվել է տարածքներ հանուն կարգավիճակի, ոչ թե տարածքներ հանուն ոչնչի: Կամ նա չի տիրապետում իրավիճակին, կամ էլ հերթական անգամ խեղաթյուրում է՝ ասելով, որ այլ ճանապարհ չունենք, քան Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը