Քաղաքագետ, ԳԽ և ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի խոսքով՝ քաղաքական ճգնաժամի մեջ ենք։ «Հաղորդումից մեկ րոպե առաջ խոսեցի պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ, ասաց, որ մի քանի շարասյունով՝ Վայք, Մեղրի, Գորիս, Կապան, Արցախ, Գեղարքունիք ուղղություներով ճանապարհին ենք և գնում ենք մեր ժողովրդի հետ խոսելու․ ի՞նչն է ընդդիմության արարքում անընդունելին ։ Այս իշխանությունն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է ՝ ելնելով կեղծ պոստուլատներից։ Կեղծ պոստուլատներից մեկն այն է, որ պետք է ավանդական դաշնակցին փոխարինել նոր դաշնակցով, ծիծաղելին այն է, որ Եվրոպայից ոչ մի պետություն չի հայտարարում , որ Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է ։ Ինչի՞ վրա է սրանց հույսը, ինձ թվում է սրանց հոււյսը Երևանում նստած ԱՄՆ և Եվրամիության դեսպաններն են, գումարած՝ ժողովրդին խաբելը»,-ասաց Արա Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը