Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քոռ խոզի» գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել: Այսօր իմ պաշտպանյալ Armen Asatryan-ին մեղադրանք է առաջադրվել Վահագն Ալեքսանյանին «Քոռ խոզ» անվանելու համար:
Պարոն Ասատրյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը չեռանալու մասին: Պաշտպանական կողմը նախապատրաստում է մի շարք միջնորդություններ, այդ թվում դատադիմանկարային, քանի որ արարքը կարող է համարվել ծանր վիրավորանք բացառապես այն պարագայում, երբ վարույթով հերքվի, որ արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը