Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի՛ հայրենակիցներ, երեկ գիշերը Արտաշատի թատրոնամերձ հրապարակից թուրք դիվերսանտները առևանգել էին Արցախի Հանրապետության՝ մեր կողմից տեղադրված դրոշը։
Մենք մինչև ուրբաթ օրը, ժամը 16:00-ը ժամանակ էինք տվել մարզային իշխանություններին, որպեսզի գտնեն, պատժեն թուրքերին և դրոշը նույն տեղում վերականգնեն։
Տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահին Արցախի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում, արձանագրում ենք, որ այս պահին մեր պահանջներից մեկը կատարված է, սպասում ենք երկրորդ պահանջի կատարմանը։
Հ.Գ. Ի հեճուկս թուրքի ու թուրքական շահերի սպասարկուների՝ Արցախի դրոշը հավերժ ծածանվելու է Հայաստանի բոլոր քաղաքներում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը