08 04 2022

Միայն հայ ազգի ու Արցախի թշնամին կարող է պղծել Արցախի դրոշը․ Էդուարդ Շարմազանով



«Դրանք Պետության նկատմամբ իրականացրել են ծանր հանցագործություն, դեռևս կա դատարանի վճիռ ու  ազատության մեջ են»,- «Սասնա ծռեր»-ի մասին  նման կարծիք հնչեցրեց  Էդուրադ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» համահայկական շարժումն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց ներկայացուցիչները պղծում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը:

«Եթե Հայաստանում դեռ կա որևէ պետական մարմին, ուժային կառույց , որև է մարդ,  որի համար թանկ է Եռաբլուրը, մեր 30-ամյա պայքարը, Արցախի հանրապետությունը պետք է հստակ գործղություններ իրականացնեն, որովհետև միայն  հայ ազգի ու Արցախի թշնամին կարղ է պղծել  Արցախի դրոշը։  Եթե  Արցախի դրոշը պղծողները դեռ ազատության մեջ են, ուրեմն  թուրքական վիլայեթ է այլևս Հայաստանը»,-ասաց Շարմազանովը։

Մանրամասն՝ տեսանյութում ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ