«Դրանք Պետության նկատմամբ իրականացրել են ծանր հանցագործություն, դեռևս կա դատարանի վճիռ ու ազատության մեջ են»,- «Սասնա ծռեր»-ի մասին նման կարծիք հնչեցրեց Էդուրադ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» համահայկական շարժումն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց ներկայացուցիչները պղծում Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը:
«Եթե Հայաստանում դեռ կա որևէ պետական մարմին, ուժային կառույց , որև է մարդ, որի համար թանկ է Եռաբլուրը, մեր 30-ամյա պայքարը, Արցախի հանրապետությունը պետք է հստակ գործղություններ իրականացնեն, որովհետև միայն հայ ազգի ու Արցախի թշնամին կարղ է պղծել Արցախի դրոշը։ Եթե Արցախի դրոշը պղծողները դեռ ազատության մեջ են, ուրեմն թուրքական վիլայեթ է այլևս Հայաստանը»,-ասաց Շարմազանովը։
Մանրամասն՝ տեսանյութում ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը