«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի քաղաքացիներ
<<Էդ որ դատավորն ա, որ իմ ասածը չպտի անի>>-ի հաջորդ սերիայի գլխավոր դերերում այս անգամ վճռաբեկն էր: Վճռաբեկն <<արձագանքեց>>` նիկոլը հո մեղավոր չի:
Շատ հետաքրքիր նախադեպ ունենք այլևս, որը հենց նիկոլի քանդած Հայաստանի դրսևորումն է:
Հայաստանում ոստիկաններից մահակներ խլելու կոչերը, զանգվածային թալան կազմակերպելն ու հրապարակում դրանից ապրել հոգու փառավորվում, ալևս խաղաղ հավաքի ուղիղ նշաններ են:
Երբ կան հրապարակված տեսագրություններ, թե ինչպես է կազմակերպվում զենքի և զինված անձանց տեղաշարժը Երևան քաղաքում, <<պարզվում է>>` դա բացարձակապես չի նշանակում, որ այդ անձինք խաղաղ չեն:
Այսուհետ` խաղաղ ցուցարար, բայց դավաճան նիկոլ:
Որպես լրացուցիչ ծառայություն կարող եմ առաջարկել վճռաբեկ դատարանին նիկոլին նախօրոք անմեղ ճանաչել բոլոր այն հոդվածներով, որոնց դատապարտումը գալու է իշխանազավթման ավարտից հետո:
Հ.Գ. Արդյո”ք սա բավարար է գլխավոր դհոլչու պաշտոնավարումը երկարաձգելու համար: Կերևա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը