06 04 2022

Բազմահազարների ուղեկցությամբ կարճ ժամանակում թերթելու ենք նոյեմբերի 9-ի էջը. Նարեկ Սամսոնյան

Բազմահազարների ուղեկցությամբ կարճ ժամանակում թերթելու ենք նոյեմբերի 9-ի էջը. Նարեկ Սամսոնյան

Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վճռականություն, անձնազոհություն, հաղթանակ

Երեկ հերթական անգամ ամրագրվեց, որ Հայաստանում կա մի ընդդիմություն, որին վստահում են ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը: Իրական ընդդիմության մասին մինչ այս հնչած  քննադատությունները, վայրահաչոցները, պառակտման փորձերը երեկ ստացան հստակ պատասխան հանրահավաքին մասնակցող բազմահազարների կողմից: Հուսով եմ երեկվանից հետո իրական և հիմնական ընդդիմության մասին խոսակցությունները փակված են:

Ավելացնեմ միայն մի բան՝ երեկ հրապարակում գտնվող բազմությունն է, որ կարող է հեռացնել այս ազգադավներին ու, հատկապես երեկվանից հետո, եթե չեք օգնում հիմնական ընդդիմությանը գոնե մի խանգարեք:

Հ.Գ. Առավել քան վստահ եմ, որ ինքնասիրություն ունեցող բազմահազարների ուղեկցությամբ կարճ ժամանակում թերթելու ենք նոյեմբերի 9-ի էջը Հայաստանում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ