Յուրաքանչյուրը պետք է գիտակցի՝ սա պայքար է հանուն մեր երկրի, սերունդների և ապագայի. Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշի տեղադրման արարողության ժամանակ Yerkir.am-ին տված հարցազրույցում նշեց Լևոն Քոչարյանը:
«Բոլորս տեսնում ենք, թե վերջին տարիներին ինչ աղետի առջև կանգնեցինք այս իշխանությունների ձեռքով: Պետք է ամեն ինչ անենք, որ օր առաջ ազատվենք իրենցից և վերականգնենք մեր արժանապատվությունը»,- նշեց Լևոն Քոչարյանը՝ հավելելով, որ մարդիկ պետք է մի կողմ դնեն այս կամ այն անձի հանդեպ անձնական մոտեցումները և գիտակցեն, որ սա մեր սերունդների վաղվա օրվա, երկրի ապագայի համար պայքար է:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը