02 04 2022

Այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն․․․ Պավլիկ Մանուկյանը՝ Փաշինյանի մասին

Այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն․․․ Պավլիկ Մանուկյանը՝ Փաշինյանի մասին

Արցախյան պատերազմներից մենք ոչ մի դասեր չենք քաղել: Այս մասին այսօր` ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:

«Ժողովուրդը հասկացել է, բայց մենք 30 տարվա մեջ չենք ունեցել իշխանություն, որը մտածեր այս ժողովրդի, որը սիրել է այս ժողովրդին»,-ասաց նա:

Ազատամարտիկի խոսքով` «Եռաբլուր»-ի մեղավորները անարգել մտնում են, պղծում են  «Եռաբլուր»-ը:

«Ունեցանք մի իշխանություն, որը չարիք է մեզ համար, այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն, վերջապես մենք զգում էինք, թե էդ զիբիլը ինչ ունի: Ինչ էր մեր ուզածը, մի հատ ազգային իշխանություն, սենց չարիք չունենայինք, կամ էլ էսօր ծնողների առաջը կփակեն, կգան տղաների շիրիմները կպղծեն իրենց ներկայությամբ: Մինչև ներքին աղբը չբուժվի, մարմինը ի զորու չի լինելու արտաքինի դեմ պայքարելու»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ դեռևս 2018 թվականին «Սասնա Ծռերի» գործով մեղադրող դատախազը հրապարակում էր գաղտանալսումները, որտեղ Մասնուկյանը ասում է․ «Մեր տղերքին ասա, որ Նիկոլին չլսեն, թող իրան շպրտեն զիբիլի վեդրոն...եթե չեք կարում քար-մար շպրտեք վրեն: Տղերքին ասա՝ Նիկոլին չլսեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ