«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Դաշնակցությունը հանրահավաքի է կանչում։ Ինչպես նշվում է՝ նպատակն Արցախը պահելն ու Հայաստանը պաշտպանելն է։
Երեքշաբթի օրը, ժամը 18։30-ին, Ազատության հրապարակ։
Այս առիթով շատ ասելիք ունեմ։ Մինչ հանրահավաքը կփորձեմ ամեն ինչ հասցնել։ Հիմա միայն ուզում եմ նշել, որ հատկապես այս օրերին, երբ Արցախում նոր կորուստներ ունեցանք, սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Լռել չէր կարելի։ Շատ սխալ էր հասկացվում քաղաքական ուժերի այդ լռությունը։ Իսկ հիմա կարևորն այն է, որ հանրահավաքը ճիշտ ուղերձներ հղի աշխարհին։ Հուսով եմ՝ լավ կնախապատրաստվեն։
Նաև հուսով եմ, որ սրտացավ ու բանիմաց մարդիկ ամեն ինչ կանեն, որ այս նախաձեռնությունը լուծի իր առջև դրված խնդիրները։ Լուրջ աշխատանք է պետք և զրո լոզունգներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը