01 04 2022

Ինքներդ ձեզ հարցրեք՝ էս Հայաստանն էի՞ք երազում․ Լիլիթ Գալստյանը՝ իշխանականներին



«Մի պահ ինձ թվաց, որ Ֆորս-մաժոր և իշխանության վակում ասելով  իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժը նկատի ուներ Հայաստանի տարածքային  ինքնքիշխանության կորուստներն ու այն անվտանգային սպառնալիքները, որ այսօր դիմագրավում է Հայաստանը, բայց՝ ոչ։ Անվտանգային լրջագույն այս իրավիճակում  եկել է մի նախագիծ, որի ֆորս-մաժորն ու իշխանության վակումը վերաբերում է ՏԻՄ-ին։ Այդ ինչպե՞ս է ստացվել, որ իշխանության  վակում կամ՝ ֆորս-մաժոր են առաջացել հիմնականում այն համայանքներում՝ Վարդենիս, Գորիս , Փարաքար, Թալին , Վանաձոր , որտեղ քաղաքական մեծամասնությունը, եթե ոչ հաղթել , ապա՝ ձայնային մեծամասնութուն չի արձանագրել։ Քաղաքական մեծամասնություն,  դո՛ւք, որ առատորեն խոսում եք ժողովրդավարության մասին  մի՞թե անցնող երեք տարների ձեր փորձը ցույց չտվեց, որ իշխանությունը  պահելու ,ինչու չէ,  նաև ՝ զավթելու համար  օգտագործում եք երկու գործիք ՝  դատական խշխանությունն ու քաղաքական մեծամասնության կոճակը ։ Երանի օգտագործեիք անցյալի լավագույն փորձը ։ Երբ մենակ եք լինում անկեղծության պահին ինքներդ ձեզ հարցրեք՝  էս Հայաստանն էի՞ք երազում»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։

Հիշեցնենք, որ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նախագծով առաջարկում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ