01 04 2022

Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է փակ քննարկում, մերժել են. Ռուբինյան

Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է փակ քննարկում, մերժել են. Ռուբինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը հանդիպման առաջարկ է արել։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն հայտարարեց, որ քննարկում է ունեցել վարչապեետի ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։

«Երեկ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ քննարկման արդյունքում, նաև քննարկելով վարչապետի հետ, ես «Հայաստան» խմբակցությանն առաջարկել եմ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի ու ընդդիմադիր խմբակցությունների միջև. ընդդիմադիր մեր խմբակցություններն ասել են, որ այդ ֆորմատն ընդունելի չէ, ես, վարչապետի հետ քննարկելով, արել եմ երկրորդ առաջարկը՝ կազմակերպել փակ աշխատանքային քննարկում ԱԺ խորհրդի ֆորմատով. ոչ դրական, ոչ բացասական պատասխան չեմ լսել», - հայտարարեց Ռուբինյանը։
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ