01 04 2022

Թուրքիան և Ադրբեջանը չեն կարող բարեկամական երկրներ լինել ՌԴ-ի համար. Պետդումայի նախկին պատգամավոր



Հայաստանն ու Ռուսաստանը մեկ ռազմական դաշինքում են. նրանք ՀԱՊԿ անդամ են: Ադրբեջանը չի անդամակցել ՀԱՊԿ-ին։ Ավելին, երկիրը երկկողմ համաձայնագրեր ունի Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախկին պատգամավոր Ալեքսանդր Շերինը։

«Հիշեցնեմ՝ Թուրքիան ոչ միայն այն պետությունն է, որտեղ շատերը գնում են հանգստանալու, այլ նաև այն երկիրը, որը որոշում է կայացնում խոցել մեր ինքնաթիռները։ Թուրքիան երբեք չի եղել և չի լինի մեզ համար բարեկամ երկիր։ Հետևաբար, բոլոր այն պետությունները, որոնք Թուրքիայի հետ գտնվում են ռազմական դաշինքում, նույնպես չեն կարող բարեկամ լինել մեզ համար։

Եվ Ադրբեջանն այսօր պարզ հասկացնում է, որ չի պատրաստվում հաշվի նստել Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հետ։ Երբ Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին, ՌԴ- ն դեռ այն ժամանակ պետք է վճռականորեն հանդես գար Հայաստանի կողմից։ Գուցե այդ դեպքում շատ հարցեր այսօր չառաջանային։

Բայց եթե ինչ-որ մեկը փորձում է իրեն ցույց տալ, ապա նշեմ, որ և Ուկրաինան նույնպես փորձել է դա անել, և մենք տեսնում ենք՝ ինչ է հիմա տեղի է ունենում: Մենք հանգստացնելու ենք բոլորին և ամեն տեղ կարգուկանոն ենք հաստատելու»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ