«Հայաստանն ուզում են զավթել․ երեկ այդ մասին հայտարարվեց կառավարության նիստում , ուզում է զավթել Ադրբեջանը՝ հարձակվելով Հայաստանի ու Արցախի վրա։ Հայ ժողովրդին տեղեկություն փոխանցվեց, որ մենք լայնամաշտաբ պատերազմի շեմին ենք, այսօր ԱԺ-ին ներկայացվում է մի նախագիծ, որը կրկին զավթման մասին է, բայց այս անգամ՝ ներսից։ Փորձէ արվում ՏԻՄ հասկացությունը վերացնել , այն դարձնել փաստացի նշանակովի և եթե մինչւև վերջ ազնիվ լինեին այս օրենքի նախաձեռնողները, օրենքը պետք է վերնագրեին՝ Մամիկոն Ասլանյանին կամ՝ վանաձորցիներին քվեի իրավունքից զրկելու մասին ։ Հայաստանը զավթման վտանգի տակկ է»,-ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, որ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նախագծով առաջարկում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը