Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալման դեպքին։
«Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք, բայց ուզում եմ արձանագրել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ ու շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը պահենք»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ասում է` ստեղծված իրավիճակը հաճելի չէ , սակայն օրենքի առաջ բոլորն են հավասար։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը