Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախքան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարց ուղղելը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը դիմեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։
«Հուսով եմ՝ այս անգամ նախադասության կեսից ընդմիջում հայտարարելու անհրաժշտություն չի լինի և ես կկարողանամ հարցս ավարտել»։
Նշենք, որ նախորդ նիստին Աննա Մկրչտչյանը, երբ փորձում էր հարց ուղղել նախագիծ ներկայացնող Արամ Վարդևանյանին, Վլադիմիր Վարդանյանը Մկրտչյանի խոսքը ընդհատեց և ընդմիջում հայտարարեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը