Ես համոզված էի, որ արդարությունը հաղթելու է, քանի որ ամբողջ գործընթացին ես տեղյակ էի, գիտեի վկաների վրա ինչ ազդեցություն է գործել։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը։
«Իմ առողջական խնդիրների պատճառով չկարողացա դիմանալ և անընդհատ ցուցմունքներս փոխել եմ, բայց գիտեի, որ արդարությունը հաղթելու է»,-ասաց Ավետյանը։
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել և սոցիալապես անապահով վիճակում գտնվող անձանց դրամական աջակցություն տալով՝ հարկադրել էր քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Ավետյանը դատարանի որոշմամբ արդարացվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը