28 03 2022

Թուրքերը ՀՀ-ում 72 գույք են ձեռք բերել, Ադրբեջանցիները՝ 5․ Սուրեն Թովմասյան



Հայաստանում գույք ձեռք բերելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն այնպիսին են, որ ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

«Եթե չեմ սխալվում 2002 թվականից սկսած, իրավունքների գրանցման կետից սկսած մինչև այսօր ունեցել ենք 72 միավոր անշարժ գույքի ձեռքբերում Թուրքիայի քաղաքացիների կողմից։ Դրանց մեծ մասը բնակարաններ էին, մի հատվածը հասարակական փոքր օբյեկտներ և այլն: Այստեղ մենք որեւէ խնդիր չենք տեսնում:

Անդրադառնալով Ադրբեջանի քաղաքացիների կողմից՝ ՀՀ-ում գույք ձեռք բերելու կարգավորումներին, Թովմասյանը նշեց․
«Այդ պարագայում իրենք ունենում են ճամփորդական անձնագրեր։ Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր ունենք Հայաստանում ճամփորդական անձնագիր, 5 կամ 6 հոգի են։ Եթե առկա է ճամփորդական անձնագիր, ապա մտավախություններ չկան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ