27 03 2022

Թշնամին ներսում է. «Իշխանափոխություն՝ հանուն փրկության». Անդրանիկ Թևանյան

Թշնամին ներսում է. «Իշխանափոխություն՝ հանուն փրկության». Անդրանիկ Թևանյան

Նրանք, ովքեր քարոզում են, որ, իբր, կա հակահայկական ռուս–թուրք–ադրբեջանական համատեղ դավադրություն, կարո՞ղ են հիմնավոր բացատրել, թե այդ դեպքում ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին են Հայաստանն ու Արցախը մնում քարտեզի վրա (եթե, իհարկե, դավադրության մասին խոսողները թուրքամետ վարձկաններ կամ կատարյալ անմեղսունակներ չեն)։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

«Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան համատեղ որոշում են Հայաստանին ու Արցախին վնաս տալ, բայց մեր երկիրը դեռ կա՞։ Բայդե՞նն է պաշտպանում մեզ այդ չար դավադրությունից (դե՛, Ուկրաինայի պես, էլի՛)։ Մակրոնի թվի՞թն է սաստում թուրքերին։ Բորիս Ջոնսոնի գզգզված մազերի՞ց են վախենում ադրբեջանցիները։ Թե՞ Նիկոլ Փաշինյանն է հերոսաբար մարտնչում մեր շահերի համար՝ զուգահեռաբար «այո» ասելով թուրք–ադրբեջանական բոլոր նախապայմաններին և առաջ տանելով «Խաղաղության դարաշրջանի» մահաբեր հայեցակարգը։

Հնչեցրածս հարցերը հռետորական են։ Պատասխաններ չեմ փնտրում։ Ես գիտեմ պատասխանները։ Շատերդ գիտեք։

Բոլոր հարցերի հիմնական պատասխանը պետք է փնտրել մեր երկրի ներսում։ Ներսից է ամեն ինչ փտած։ Ներքին թշնամուն հաղթելուց հետո արտաքին թշնամուն ավելի հեշտ կդիմագրավենք և դաշնակիցներ կունենանք։

Հետևաբար՝ իշխանափոխություն՝ հանուն փրկության»,- գրել է Թևանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ