26 03 2022

Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ քննարկել են իրավիճակը Ղարաբաղում. Պեսկով

Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ քննարկել են իրավիճակը Ղարաբաղում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցակիցները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում՝ շփման գծում: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը: «Քննարկվել է իրավիճակը շփման գծում», - ասել է նա լրագրողներին: Ինչպես ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացման արդյունքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ