09 01 2025

Անհնար է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ. Պեսկով

Անհնար է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Փաշինյանի՝ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ կառավարության ելույթին: Այս մասին հայտնում է է «Ինտերֆաքսը»։

«Ի՞նչ է նշանակում անդամակցությունը ԵՄ-ին հիմա դժվար է ասել, քանի որ, իհարկե, երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ առումով, անհնար է»,- ասել է նա:

Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է. «Անշուշտ, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Մենք գիտենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահեկան է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ