Ոչ մի խաղաղության օրակարգ չկա եւ չի լինելու թշնամու կողմից։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ադրբեջանն ու Թուրքիան չեն կանգնելու ոչնչի առջեւ։ Ոչնչի, բացի ուժից։ Այս երկրները անկախ հայկական պետություն այս տարածքում չեն հանդուրժելու։
Ոչ մի խաղաղության օրակարգ չկա եւ չի լինելու թշնամու կողմից։ Սա ոչ թե «օրակարգից շեղում է», այլ հենց իրենց օրակարգը։
Խաղաղություն ունենալու համար պետք է պատերազմել ու ուժով այն նվաճել։
Արցախից հետո (այս տեմպերով մինչեւ 2025 թ. ամեն բան ավարտված կլինի) ճիշտ այն մարտավարությունը, որ այսօր ու այս րոպեներին կիրառվում է Արցախը հայաթափելու համար, կիրառվելու է նաեւ Սյունիքի ու Գեղարքունիքի հանդեպ։
Կա միայն մի ձեւ իրավիճակը շրջելու. հեռացնել թուրքամետ իշխանություններին ու ազգային ռեսուրսների համախմբմամբ անցնել հակագրոհի։
Վճռական մենակների ժամանակն է...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը