Գործադիրը քննարկում է «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին հարցը։ Այն ենթադրում է, որ ԱՊՀ մասնակից պետությունները տիեզերական ծառայության ոլորտում պետք է համատեղ աշխատանք կատարեն։ Այսինքն՝ պետք է կատարեն աստղագիտական հետազոտություն, Երկրի հեռակա զոնդավորում, տիեզերական աղբի օգտահանման խնդրի լուծում, կանխարգելեն աստերոիդերի, գիսաստղերի վտանգը, հեռացնեն տիեզերական աղբը, փորձնական տիեզերական թռիչքներ կատարեն և այլն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը