Սուրեն Պապիկյանը բարկացավ Ներքին Հանդի մասին հարցից
Ներքին հանդում թշնամին հերթական անգամ հանդուրժել է Հայաստանի սուվերեն տարածք, և դա նկատել են բնակիչները։ ՊՆ փոխնախարարը սկզբում հերքում էր, հետո հաղորդագրություն տարածվեց ու ասվեց, որ այո այնտեղ տեղակաված են ադրբեջանցիներ, բայց դա ադրբեջական տարածք է, հետո տեսահոլոված է տարածվում ՊՆ-ից որը հաստատում է, որ այո ադրբեջանցիները հայտնվել են ՀՀ սուվերեն տարածքում, բայց դա տեղեի է ունեցել նախորդ տարի։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորը հարց ուղղեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նշելով՝ ինչո՞ւ է հնարավոր եղել ադրբեջանցիների առաջխաղացումը, այն դեպքում, երբ ադրբեջանցիները նախորդ տարի դուրս էին եկել և հիմա են վերադառնում, ինչո՞ւ այդ ընթացքում հայկական կողմը այդ դիրքերը չի զբաղեցրել և ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին տեսնում, որ ադրբեջանցիներ են այնտեղ տեղակայված։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը