22 03 2022

Երբ Փաշինյանն ասում էր «Արցախը Հայաստանն է և վերջ» Արցախն ի՞նչ սահմաններով էր պատկերացնում․ Վարդևանյան



ԱԺ հայտարարությունների ժամին, իր ելույթում դիմելով  ՀՀ տարածքից դուրս գտնվող միջազգային , օտարերկրյա առաքելություն  իրականացնող կազմակերպություններին,  ՌԴ խաղաղապահ առաքելություն իրականացնող ծառայությանը  և ԵՄ երկրներին դիմելով , Արամ Վարդևանյանը նշեց․

«ՀՀ-ում  վերջին շրջանում ականատես ենք լինում,  թե՝  ինչպես է տեղեկատվությունը  ոչ բավարար ձևով տարածվում։  Երբ մարտի 8-ին Արցախում առհասարակ գազ չկար, այդ տեղեկությունը մենք բավարար չէինք ստացել։ Նույնիսկ պատերազմական վիճակում նման հումանիտար աղետ չի լինում, բայց չունենալով պատերազմական վիճակ Արցախում, ունենալով օկուպացիոն իրավիճակ, տեսնում ենք,  որ նորից գազը անջատում են , և դա արվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ուղղակի դիտավորությամբ։ Ցավոք , 44-օրյա պատերազմի առաջին օրվանից մինչ օրս  երկակի ստանդարտը միջազգային հանրության տեսնում ենք ։ Երբ Նիկոլ  Փաշինյանն ասում էր Արցախը Հայաստանն է և վերջ,  Արցախն ի՞նչ սահմանով էր պատկերացնում»,-հռետորական հարցադրմամբ ավարտեց ելույթը պատգամավորը։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ