22 03 2022

Ըստ իշխանական պատգամավորի՝ իրենք Արցախի համար շատ բան են արել



Չնայած պարբերաբար հանրային դիսկուրս են նետվում հիմնազուրկ բառապաշար, թե ՀՀ իշխանությունները ձեռքները լվացել են Արցախից և այնտեղի խնդիրներից, նշեմ հետևյալը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի և էլի որոշ հովանավոր պետությունների կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանված և Արցախի գրանցում ունեցող մեր հայրենակիցների համար իրականացվել են 2 տասնյակից ավելի ամենատարբեր միջոցառումներ: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

«Տեղահանված արցախցիների մեծ մասը ցանկություն է հայտնել վերադառնալ և շարունակել ապրել Արցախում: Բոլորովին վերջերս շուրջ 300 տուն է հանձնվել շահագործման Արցախում»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ